Ծովահայեր

Ի՞նչ նմանություններ կան Հարավային Ամերիկայի Տիտիկակա և Սևան լճերի միջև․ «Ծովահայեր»

Հարավայի  Ամերիկայի Տիտիկակա լիճը համարվում է աշխարհի մաքուր ջրի ամենամեծ պաշար ունեցող լճերից մեկը։

Ծովի մակարդակից 3820 մետր բարձրությամբ լիճն աշխարհում ամենաառեղծվածայիններից մեկն է համարվում։ Առեղծվածների պատասխանները տարիներ շարունակ փնտրում են գիտնականներրը։

Վերջերս գիտնականները Տիտիկակայի հատակից գտել են թանկարժեք զարդերի բեկորների շուրջ 2000 կտոր: Լճի հատակին հայտնաբերված ոսկե, արծաթե և կավե առարկաները պատկանում են տարբեր դարաշրջանների՝ այդ թվում և ինկերի կայսրությանը: Տիտիկակայի շուրջ մշտապես բազմաթիվ լեգենդներ են հյուսվել, որոնցից մեկը պատմում է թե ինկերը մեծ հարստություն են նետել լիճը` դրանք փրկելով իսպանացի նվաճողներից:

2000 թվականին իտալական ջրասուզակների և հնագետների խումբը 30 մետր խորության վրա հայտնաբերեց ստորջրյա հնագույն սալահատակ, 1 կմ երկարությամբ պատ, մարդու գլխի տեսքով քարե փորագրված քանդակ, որը հիշեցնում էր Տիուանակո քաղաքի քարի քանդակները (գտնվում է Տիտիկակա լճից 19 կմ հեռավորության վրա): Հայտնաբերված գտածոները 1500 տարեկան են: Ըստ տեղական լեգենդների, լճի հատակում գտնվում էր Վանակու քաղաքը:

Գիտնականներից ոչ պակաս Տիտիկակայի աառեղծվածներով հետաքրքրված են սուզորդները։ Սակայն՝ այսօր աշխարհի տարբեր երկրներից սուզորդերը Տիտիկակա գնում են ոչ թե ջրասույզ հնագույն բնակավայրեր տեսնելու, այլ սուզորդական հմտությունները փորձելու բարձրլեռնային և սուզման համար ոչ դյուրին պայմաններ ունեցող լճում։

Ի՞նչ նմանություններ կան Տիտիկակայի  և Սևան լճի միջև՝ պատմում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ, սուզորդ Արտակ Էլմասակյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button