ԿարևորՄիջազգային

ԵՄ առողջապահության հարցերով հանձնակատարը դեմ է համաճարակի պատճառով սահմանները փակելուն

Կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստումները  սահմաններ փակելուց ավելի արդյունավետ են, հայտարարել է Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը «Augsburger Allgemeine» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Կորոնավիրուսի մուտացիաների վախը հասկանալի է: Բայց ճշմարտությունն այն է, որ վիրուսը սահմաններ չի ճանաչում: Միայն պատվաստումն ու հիգիենան կարող են օգնել մուտացիաների դեմ: Կարծում եմ, որ սխալ է վերադառնալ 2020 թվականի մարտի  իրավիճակին, երբ Եվրոպայում սահմանները փակվեցին», — ասել է նա:

Կիրիակիդեսը նաև ասել է, որ եթե ԵՄ-ում պատվաստանյութեր արտադրողները ցանկանում են բարելավել իրենց արտադրանքը նոր մուտացիաների դեմ պայքարում, ապա կարիք չի լինի նորից անցնել սերտիֆիկացման ողջ գործընթացը: «Այսինքն ՝ հնարավոր կլինի ավելի արագ պատվաստանյութեր ձեռք բերել և միևնույն ժամանակ չնվազեցնել անվտանգության պահանջները», — ասել է նա:

Գերմանիան այս շաբաթ խստացրել է վերահսկողությունը Չեխիայի և Ավստրիայի Տիրոլ նահանգի հետ սահմանին: Գերմանիայի իշխանությունները վախենում են կորոնավիրուսային մուտացիաների տարածումից:

Back to top button