ԿարևորՀասարակություն

Վանդալիզմի դեպք՝ Վայոց ձորում

Վայոց ձորի Զառիթափ համայնքի գյուղամիջյան ճանապարհի վրա գտնվող` Հայրենական Մեծ պատերազմի անհետ կորած ու զոհված զինվորներին նվիրված հուշարձանի վրայից պոկել ու կոտրել են աստղը` կտորները նետելով տարբեր վայրերում։

Ոստիկանության օպերատիվ գործողություններով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել արարքի հեղինակը, ով պատճառաբանել է, թե աստղը չարիք է բերում գյուղին։

Back to top button