Ժամանակի վկան

Ալեքսանդրապոլի պայմանագրից մինչև Մոսկվայի պայմանագիր․ անդրկուլիսյան բանակցություններ․ Հովիկ Գրիգորյան․ «Ժամանակի վկան»

Իբրև 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի վերջնարդյունք՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունների միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր։

Թուրքիայի կողմից այն ստորագրեց թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։

Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքումից մինչև 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագիրը ընթացան անդրկուլիսային բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին Մոսկվայի կոնֆերանսի առանցքային համաձայնությունները։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքելուց առաջ Քյազիմ Կարաբեքիրը Խատիսյանին առանձին ասաց․ «Պարոն Խատիսյան մենք այսքան տարածքներ գրավելու իրավունք ունենք․ ռուսները մեզ դրանից ավել թույլ չեն տալիս։ Բայց հոգ չէ, եթե դուք չընդունեք վերջնագիրը, իմ բանակին առաջ քայլելու հրաման կտամ։ Հոգ չէ, որ մի քանի օր հետո ետ կվերադառնանք»։

Հասկանալի է, թե ի՞նչ կնշանակեր «այդ մի քանի օրվա» թուրքական արշավանքը Հայաստանի համար։

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք և իրողությունների կրկնություն․ 1920թ․-ի դեկտեմբերի 13-ին համաշխարհային հեղափոխության առաջնորդը հայտարարեց․ «Կարսը թուրքական քաղաք է»։

Back to top button