ԿարևորՀասարակություն

Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ

Երևանում այսօրվա երկրաշարժի հետևանքով ավերածություններ չեն եղել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ըստ նրա՝ մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։

«Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որևէ լուրջ վնասվածք չկա։

Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»,- ասված է քաղաքապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Back to top button