ԿարևորՀասարակություն
Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:
Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: