Համասփյուռք

Փասադենայի Հովսեփյան վարժարանի պատմության հետքերով․ «Համասփյուռք»

Ձուլումից փրկվելու դեղամիջոցը մեկն է՝ ազգային կրթությունը։ ԱՄՆ արևմտյան ափի հայկական ամենօրյա դպրոցները հիմնականում եկեղեցապատկան են։

Փասադենայի Հովսեփյան վարժարանը Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սփյուռքում գործող փոքրաթիվ ամենօրյա դպրոցներից մեկն է։ Այն, ի տարբերություն ամերիկյան հանրային դպրոցների, տեղական իշխանությունների կողմից որևէ դրամական աջակցություն չի ստանում։

Դպրոցը պահելու հիմնական միջոցներն ուսման վարձն ու հանգանակություններ են կազմում։ Վարժարանը փորձում է տեղի հայկական դպրոցների հետ միասին փրկել շրջանի հայորդիներին ձուլումից։ Լոս Անջելեսի հայահոծ շրջաններից մեկում տասնյակ տարիներ առաջ ձևավորվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցու Հովսեփյան վարժարանը։

Հիմնականում Մերձավոր Արևելքից գաղթած մեր հայրենակիցների շրջանում գործող դպրոցը տարբեր զարգացումների ճանապարհ անցավ։ Ի՞նչ գիտենք Հովսեփյան վարժարանի պատմությունից։ Ինչպիսի՞ն է նրա ներկան։ Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած։


«Փասադինայի Հովսեփյան վարժարանի պատմության հետքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Փասադենայից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցու Ալֆրեդ և Մար¬գարիթ Հովսեփյան վարժարանի տնօրեն Շահե Մանկերյանի հետ։

Back to top button