ԿարևորՀասարակություն

«Ապրել-չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում (լուսանկարներ)

Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Փետրվարի 12-ին Երևանում պղծվել է Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը:

«Համացանցում հրապարակումների հիման վրա ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստում»,- նշել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ասել է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից  իրականացվում է հուշարձանի մաքրման աշխատանքը:

 «Ապրել- չմոռանալ» հուշարձանը նվիրված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Back to top button