ԿարևորՀասարակություն

Առաջիկայում Արցախում կբացվեն ԱԹՍ աշխատանոցներ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ու Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործակցությամբ օրերս  Արցախի գյուղերից մեկի՝ Վաղուհասի միջնակարգ դպրոցում իր դռներն է բացել «Արմաթ» ինժեներական լաբորատորիան: Այն մեկն է այն 10 աշխատանոցներից, որոնք  2021-ին նախատեսովում է բացել Արցախի դպրոցներում:

Յուրաքանչյուր 2 տարին մեկ 2500 պատրաստված տղա կտանք բանակին՝ ասում են «Արմաթի» մասնագետները։

Երբևէ մտածե ՞ լ եք, թե  քանի օրում է հնարավոր անօդաչու թռչող սարք նախագծել։ Մասնագետներն ասում են՝ առավելագույնը մեկ ամիս։ Արտյոմ Դադունցը «Արմաթ»-ի խմբավար է։

«Մեկ ամսում մասնագետը կարող է ճշգրիտ նախագծել, հատուկ ծրագրերի միջոցով չափել աէրոդինամիկան։ Եթե բոլոր համակարգչային ծրագրերին տիրապետենք ու պատեկարցնենք, թե ինչ ենք ուզում, ապա կարճ ժամանակում հնարավոր կլինի ԱԹՍ նախագծել»։

Իսկ ի՞ նչ է պետք ԱԹՍ նախագծելու համար․ որոշակի հմտություններ, գիտելիքներ ֆիզիզկայից, նաև՝  ինժեներական մտածողություն։ Արտյոմ Դադունցն այդ հմտությունները փոխանցում է աշակերտներին։

«Նախ պետք է լավ ֆիզիկա սովորել, հետո հասկանալ՝ աէրոդինամիկա։ Էլեկտրոնիկայի հետ կապված գիտելիքներ են պետք։ Արմաթ լաբորատորիաներում կսովորեցնենք այդ գիտելիքները, որպեսզի երեխաները հասկանան խնդիրները»։

ԱԹՍ-ները հնարավոր է կառավարել օպերատորի միջոցով  կամ առանց օպերատորի։ Երկրորդ դեպքում սարքն աշխատում է՝  ըստ հրամանների։ Կարևորը դրանց  ու կոորդինատների ճշգրտությունն է։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ  65 կրթական լաբորատորիա կբացվի։ Այս որոշումը  կայացվել էր  դեռ 2016–ի ապրիլյան պատերազմից հետո։ Տարեկան կուսուցանեն  1700–2000 երեխայի, որոնք  հմտություններ ձեռք կբերեն ու  պատրաստ կլինեն աշխատել գործող ռազմաարդյունաբերական ձեռնարկություններում։ Ապրիլին արդեն լաբորատորիաներից  8-ը կսկսի աշխատել։

«Արմաթ»  ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է․

«Յուրաքանչյուր 2 տարին մեկ 2500 պատրաստված տղա կտանք բանակին։ Պատկերացրեք, թե որքան մասնագետ կունենանք այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ մեզանից էին մասնագետներ խնդրում։ Հազարավոր երեխաներ կվերապատրաստվեն, ու մենք նաև կխթանենք արտադրությանը ։ Այդ երեխաները կսկսեն նաև ստարտափեր ստեղծել։ Մենք աշակերտներին ԱԹՍ նախագծելու բանալիները կտանք, իրենք կբացեն դռներն ու ներս կմտնեն»։  

2021թ-ին 10 ինժեներական լաբորատորիա էլ կբացվի Արցախի դպրոցներում: Ստեփանակերտի լաբորատորիայի բացման համար անհրաժեշտ 6․5 մլն դրամն արդեն հավաքվել է։ Իսկ Վաղուհասի միջնակարգ դպրոցի  լաբորատորիան արդեն բացել է իր դռները։

«Այս գիտելիքներով աշակերտները կաշխատեն ու եկամուտներ կստանան իրենց իսկ համայնքներում»։

Առաջիկայում Արցախում կբացվեն նաև ԱԹՍ աշխատանոցները։ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը օրերս վստահեցրեց՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում Հայաստանը հաջողություններ է արձանագրում։ Դրանք ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական բնույթի են։ Ըստ ոլորտի պատասխանատուի՝  հայկական  ԱԹՍ-ներն իրենց պարամետրերով արտասահմանյան արտադրանքին չեն: Հակոբ Արշակյանի խոսքով՝ 5 տարվա ընթացքում Հայաստանի ռազմական արդյունաբերության բյուջեն աճել է ավելի քան 3 անգամ։

 «Ռազմամթերքի արտադրության համար ստեղծված  հնարավորությունները  2021թ-ին արդեն թույլ կտան  ամբողջությամբ բավարարել մեր տեղական ռազմական պահանջարկն և այդ արտադրությունը բերել Հայաստան։ Դա վերաբերում է հրետանային միջոցներին, տարբեր տրամաչափի արկերին` թե՛ ականանետերի, թե՛ ձեռքի նռնականետերի արտադրության մասով։ Հարվածայինների մասով պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն հիմա անցնում են»։

ԱԹՍ-ներն օգտագործվում են նաև խաղաղ պայմաններում։ Դրանք առայժմ փոխարինում են բժշկական  ուղղաթիռներին, բայց աշխարհում պատրաստվում են նաև թռչող տրանսպորտով երթևեկելուն։

Back to top button