Քննարկվել են Բերդ համայնքի մրցակցային առավելությունները և հնարավորությունները


Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Բելլա Մարգարյանին և ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Ասլանյանին: ️
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների այցի նպատակը համայնքի հրատապ կարիքներին և մրցակցային առավելություններին ծանոթանալն է եղել:️
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ներկայացրել է համայնքի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և հնարավորությունները:
Քննարկվել են նաև մրցակցային առավելությունները, ինչպես նաև դրանց վրա հիմնված նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Քննարկումն արդյունավետ է գնահատվել: Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կնպաստի համայնքի հզորացմանը:
Հանդիպումը կայացել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ կառավարության` տեղական ինքնակառավարման բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել ՏԻՄ բարեփոխումների համակարգմանը և կարողությունների զարգացմանը միավորված համայնքներում: