ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքի Ծարավ Աղբյուր փողոցից կսկսի նոր ավտոբուսներով նոր երթուղի գործել

Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցից փետրվարի 15-ից կսկսի նոր ավտոբուսներով նոր երթուղի գործել:

«Փետրվարի 15-ից կսկսի նոր երթուղի գործել Ծարավ Աղբյուրից և այնտեղի բնակիչներն այսուհետև աշխատանքի կարող են գալ ոչ թե տաքսիներով, այլև մեր հարմարավետ, նոր ավտոբուսներով: Այդ ավտոբուսները Ծարավ Աղյուրից գնալու են մինչև ՋԷԿ»,- ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Back to top button