Սպորտ

Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում են Շվեդիայի մայրաքաղաք աշխարհի առաջնությանը

Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում են Շվեդիայի մայրաքաղաք  Ստոկհոլմում մարտի 22 — 28-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Մրցաշարը բնույթով նաև վարկանիշային է, որովհետև մեդալներից բացի կխաղարկվեն 2022թ․ Պեկինում կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Կանադայի Մոնրեալ քաղաքում է պարապում Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մենասահորդներից   Անաստասիա Գալուստյանը մարզվում է Մոսկվայում, իսկ Սլավիկ Հայրապետյանը ՝ Երևանում:

Առաջին 20 տեղերը զբաղեցնողները կստանան օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր:

Գեղասահորդների համար վարկանիշային վերջին քննությունը տեղի կունենա սեպտեմբերին ՝ Գերմանիայի Օբերսդրոֆ քաղաքում:

Back to top button