Մտքի ուժը

Խմբագրում է նաև պատերազմը․ ինչո՞ւ ռազմարդյունաբերական մշակումները արտադրանք չդարձան․ «Մտքի ուժը»

Միջուկային զենքը կամ անօդաչու թռչող սարքը գիտնակա՞ նն է ստեղծում, թե՞ արդյունաբերությունը․ առաջին հայացքից պարզ թվացող հարցի պատասխանը գտնելը, պարզվում է, այնքան էլ հեշտ չէ։ Իսկ ովքե՞ր եւ ինչպես՞ են զրահաբաճկոններ կարում։

Արցախյան պատերազմի օրերին բանակի համար տեղական հումքից կարված վրանների արտադրության հասցեն ինձ տարավ խորհրդային տարիներից մնացած ու առաջին հայացքից անհրապույր մի շենք։

Էրիկ Սարգսյանը բազմաթիվ սարքեր է նախագծել, կոտրում է նախագծման մասին գոնե իմ պատկերացումները։ Պարզվում է՝ նախագծելուց ոչ պակաս կարևոր է նաև դրանք շատ արագ արտադրության մեջ դնելը։ Ժամանակն ու գիտական նոր միտքը չեն սպասում։

«Դրոններ նախագծելու ժամկետները կախված են նրանից, թե ինչպես է շղթան սկսվում։ Եթե սկսում են ծրագրավորողները, դա շատ երկար է տևում։ Ընդհանրապես, արտադրությունը տեխնիական խնդիրը մշակելուց է սկսվում»,- ասում է Էրիկ Սարգսյանը։

Հետո արդեն կոնստուրկտոր է պետք, որ միանձնյա պատկերացնում է՝ ինչ պետք է անել, աշխատանքը բաժանում է մասերի։ Առաջին փուլում արվում է դիզայնը, հետո՝ մշակվում է, թե ինչ սարքեր պետք է տեղադրվեն, որքան սնուցում պետք է ունենա։ Հետո ծրագրավորումն է սկսվում։

Իսկ մեզ մոտ վերցնում են պատրաստի արտադրանքը և ծրագրավորում։ Սեփական արտադրանքի համար պետք է ձեւակերպվի տեխնիկական խնդիրը։ «Թե չէ հիմա, առանց տեխնիական խնդրի, ասում ենք՝ գիտնական, գնա մի բան ստեղծի։


Մինչև մենք արդյունաբերություն մտցնենք, դա կհնանա»,- խնդիրներն ու դրանց լուծման քայլերն է թվարկում զրուցակիցս։ Սարգսյանը պնդում է՝ Հայաստանում մասնագետի՝ գլխավոր կոնստրուկտորի խնդիր կա, մասնագետներ պատրաստելու դպրոցի խնդիր կա։

Մեր զրույցը նախկին «էլեկտրամաշ» գիտահետազոտական ինստիտուտում է, խորհրդային տարիներին կառուցված ու այժմ կիսաքանդ շենքում է։ «Մենք հիմա գիտահետազոտական ինստիտուտում ենք։ Այս շենքից հիմա միայն մեկ արտադրամաս է մնացել։ Ինչ հնարավոր է, վերանորոգում ենք, բայց ես էլ եմ հասկանում, որ սա արտադրություն չէ»։

Մարդկանց կյանքը, կենցաղն ու մասնագիտությունը խմբագրում է նաեւ պատերազմը։ Խորհրդային տարիներին կառուցված ու կիսաքանդ նախկին գիտահետազոտական ինստիտուտի շենքի երկրորդ հարկում աշխույժ եռուզեռ է, նեղ ու սառը միջանցքի պատերի տակ շինարարական գործիքներ են, փակ դռնից այն կողմ՝ կարի մեքենայի ձայներ են ու աշխույժ զրույցը․

«Ես այստեղ դերձակ եմ աշխատում, բայց դա իմ մասնագիտության հետ ոչ մի կապ չունի։ Պատերազմի առաջին օրերին սկսեցի աշխատել որպես կամավոր, այժմ արդեն դարձել է իմ մասնագիտությունը»,- ասում է կարի մեքենայի մոտ նստած մասնագիտությամբ դերասան զրուցակիցս։

Սենյակի սեղանին կանաչ գույնի կտորներ են ու միայն մասնագետները գիտեն, դրանց տարբերությունը։ Թեեւ պարզվեց, ես էլ կարող եմ ընտրել, թե որ կտորն է հարմար զինվորին։

«Հիմա փորձում ենք հասկանալ, թե որ կտորն է ամենալավը՝ վրան կարելու համար։ Կտորը պետք է լինի ամուր, ջրակայուն, հնարավորինս երկար օգտագործվի։ Այսինքն՝ ամեն ինչ անում ենք, որ վրանը երկար ծառայի։ Ավելի ամուր են մոմած կտորները՝ չնայած դրանց մեջ էլ կան տարբերություններ, լավ ու վատ»,- նոր ձեռք բերած մասնագիտության հմտություններն է բացատրում զրուցակիցս։

Այս կոլեկտիվին գտել ու միասնական է դարձրել մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս, ինժեներ կոնստրուկտոր Էրիկ Սարգսյանը։ Ասում է, որ փորձում են, որ հումքը տեղական լինի, հայկական բազալտից ստացված։

Էրիկը ոչ թե մեկ, այլ ռազմարդյունաբերական բազմաթիվ օբյեկտներ է նախագծել՝ ՀՕՊ համակարգերից մինչև ԱԹՍ-ներ ու զրահաբաճկոններ։ Սակայն այսօր նրա առաջարկներից բանակին են հասնում միայն վրանները, կացարանները, ջերմամեկուսիչ պանելները։

Զրահաբաճկոն էլ փորձեցին կարել, «բայց հասկացանք, որ չունենք տեքստիլ արդյունաբերություն, որ ոչ թե մեկ կամ երկուսը արտադրենք, այլ արդյունաբերական քանակի»։ Հիմա տեքստիլ են հիմնել։ Մինչեւ պատերազմը բոլորի նման աշխատում, ապրում էր, նախագծում ՀՕՊ համակարգեր, բայց՝ ապարդյուն։

«Թող իրենք ասեն, թե ինչու չենք կարողանում ունենալ արդյունաբերություն։ Իմ կարծիքով, խնդիրն ավելի շատ մարդկանց մեջ է, քան՝ իշխանության։ Իշխանությունը մարդուն չպետք է ասի սա արտադրի։ Մարդիկ կարծում են, որ ներկրելն ավելի հեշտ է»,- դժգոհությունը չի թաքցնում նա։

Պատերազմի օրերին նաև Հայաստանում անօդաչու թռչող սարքերից քողարկող թերմոպաշտպանիչներ են պատրաստել։ Շատ արագ՝ մի քանի օրում, մի քանի գիտնականով նախագծել են, անցել փորձարարական փուլը, որոշել արտադրել, սակայն ոչ մի պայման չեն ունեցել։

«Կամավորականների ջանքերով սկսեցինք։ Դրանք ջերմային տեսիչներով են գտնում օբյկետը, ներքնակի պես են, անտեսանաելի են դարձնում ԱԹՍ-ի համար»,- թերմաշապիկների առանձնահատկություններն է թվարկում Էրիկը։
Այս պատերազմն ապացուցեց՝ միշտ չէ, որ ներկրելը ձեռնտու է։

Պետք է ունենալ արտադրական շղթա։ Ցանկացած պահի կարող է օդային տարածքը փակվել ու պատերազմող կողմը հայտնվի խնդիրների առաջ։ Իսկ թշնամին կանգ չի առնում։

Ցուցադրել ավելի
Back to top button