ԿարևորՀասարակություն

«Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ». Մարտունու ավագանու անդամ

Մարտունու ավագանու անդամ Նվեր Դադամյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Նժդեհի արձանի լուսանկարները, նաև տեսանյութ՝ կից գրելով. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»:

Մամուլում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանական կողմի պահանջով ռուս խաղաղապահները նախաձեռնել են Գարեդգին Նժդեհի՝ Մարտունիում գտնվող արձանի ապամոնտաժումը:

«Քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է դեռևս անցած տարվա սեպտեմբերի 26-ին, և քանդակագործը նույնիսկ չի հասցրել  ավարտել աշխատանքը: Այժմ նրա հետ քննարկվում է արձանն ավարտուն տեսքի բերելու հարցը: Քանդակագործը տեղում կիրականացնի աշխատանքը՝ թե արվեստանոցում, ինքն է որոշելու: Ինչ վերաբերում է Մարտունիում կանգնեցված  Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ  այս օրերին լրատվամիջոցներում տարածվող տարաբնույթ տեղեկություններին, ապա դրանց  հարկ չեմ համարում հետևել: Խորհուրդ կտամ հեռու մնալ արձանի  վերաբերյալ անհարկի շահարկումներից»,- ասել է «Արմենպրես»-ին Մարտունու քաղաքապետը՝ հավելելով, որ արձանի տեղի վերաբերյալ առկա է Մարտունու ավագանու որոշումը:

Back to top button