ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 161 հատ 7.5 և 8.5 մետրանոց ավտոբուսներ

Երևանի տրանսպորտային համակարգը բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 161 7.5 և 8.5 մետրանոց ավտոբուսները ձեռք կբերի: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Անգլիական WIG ընկերությունը մեզ համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել: Նախատեսվում է մոտ 850 ավտոբուս  ձեռք բերել, որից 450-ը պետք է լինի 7.5, 8.5 մետրանոց, իսկ մնացածը՝ 12 և 18 մետրանոց: Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 7.5-ից 8.5 մետրանոց ավտոբուսների  գնումը, որը բավականին երկար աշխատանք  է պահանջել»,-ասաց Մարությանը:

Քաղաքապետը հիշեցրեց որ մեկ անգամ տենդերը չէր կայացել, այժմ՝ մարտի 31-ին ևս մեկ անգամ տենդերը կբացվի:  Մարությանը հույս հայտնեց, որ մարտի 31-ին տենդերը կկայանա

«Ավտոբուսների գնումը հնարավորություն կտա ձերբազատվել միկրոավտոբուսներից, որոնք և՛ վտանգավոր են, և՛ պրոբլեմատիկ, և՛ անհարմար»:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ 7.5-ից 8.5 մետրանոց ավտոբուսների 90 տոկոսը արտադրվում է միայն Չինաստանում:

«Մեզ համար կարևոր է ոչ թե այն երկիրը, որը արտադրում է ավտոբուսները, այլ այն պարամետրերը, որոնք մենք դնում ենք, իսկ մենք ամենաբարձր պարամետրերն ենք սահմանել այդ դասի ավտոբուսների համար: Հպարտությամբ եմ ասում, որ շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար: Եթե գործարքը կայանա, ամեն ինչ լավ անցնի, մատակարարումը լինի, սա Երևանի համար լավագույն  ձեռքբերումը կհամարեմ»,-եզրափակեց Երևանի քաղաքապետը:

Back to top button