ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահը ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է գերիներին ու անհետ կորածներին վերաբերող հարցեր

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Այս մասին  «Արցախպրեսս»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Ըստ  Արցախի նախագահի մամուլի խոսնակի ՝քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր։

«Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցերի շուրջ»,- հավելել է Ավանեսյանը:

Back to top button