ԿարևորՀասարակություն

Ազատության հրապարակում հանրահավաք է սկսվել

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի երեկ կատարած հայտարարությամբ՝ այսօր ժամը 15-ից Ազատության հրապարակում հանրահավաք է սկսվել:

Այսօրվա հավաքը շարժման հետ կապ չունի, իր անձնական նախաձեռնությունն է՝ նշեց Մանուկյանը՝ վստահություն հայտնելով, որ փետրվարի 20-ին սպասվելիք «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը մեծ կլինի:

«Հրատապ իրավիճակ եղավ, պարզվեց, որ մեր մեջքի հետևում ևս մեկ կապիտուլյացիոն պայմանագիր է կնքված, դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց թղթակիցներին թույլ չտալ Սյունիքից ազատ մեկնաբանել»,- նշեց Մանուկյանը:

Back to top button