Դպրություն

Դիվանագիտական «խոհանոցը»՝ ինտերնետային հարթակում․ «Դպրություն»

Երկու ձեռքով ձեռքսեղմում կատարելու նպատակը զրուցակցի նկատմամբ անկեղծություն և խոր զգացմունքներ ցուցադրելն է, ինչպես նաև վստահություն ներշնչելը: Այստեղ կարևոր է նշել 2 կարևոր հանգամանք: Առաջին՝ ձախ ձեռքն օգտագործվում է ձեռքսեղմումը նախաձեռնողի կողմից զրուցակցի նկատմամբ խոր զգացմունքներ արտահայտելու համար, այդ պատճառով էլ այն տեղը, որտեղ ձեռքսեղմումը նախաձեռնողի ձախ ձեռքը գտնվում է զրուցակցի աջ ձեռքի վրա, շատ կարևոր դեր է խաղում: Երկու ձեռքով ձեռքսեղմումը գրկել է հիշեցնում, և նախաձեռնողի ձախ ձեռքը մտերմության աստիճանի յուրօրինակ «ջերմաչափ» է հիշեցնում: Օրինակ, արմունկը սեղմելը ավելի մեծ մտերմություն և վերահսկում է ցուցադրում, քան՝ դաստակը սեղմելը:

Երկրորդը. նախաձեռնողի ձախ ձեռքը ներխուժում է զրուցակցի անձնական տարածության մեջ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նախաբազուկի և դաստակի սեղմումն ընդունելի է զրուցակիցների միջև միայն իսկապես մտերիմ հարաբերությունների առկայության դեպքում:

Քաղաքական գործիչներն ընտրողներին ողջունելիս հաճախ են երկու ձեռքով սեղմում նրանց ձեռքը: Այդպես են վարվում նաև բիզնեսմենները: Ո՛չ առաջինները, ո՛չ էլ երկրորդները չեն հասկանում, որ այդ ժեստը հավասարազոր է գործարար և քաղաքական ինքնասպանության, քանի որ մարդկանց մեջ կասկածներ և անվստահություն է առաջացնում:

Դիվանագետների կյանքը հետաքրքիր է, դիվանագիտական «խոհանոցում» ծավալվող իրադարձությունները` առեղծվածային «խոհանոցին» անծանոթների համար։

Ավստրալիայի 23-րդ վարչապետ Բոբ Հոուքը մի անգամ ելույթ էր ունենում քաղաքական գործիչների աշխատավարձը բարձրացնելու օգտին՝ նրանց եկամուտները համեմատելով խոշոր ֆիրմաների եւ ձեռնարկությունների ղեկավարների եկամուտների հետ: Նա պնդում էր, որ ֆիրմաների ղեկավարների եկամուտներն անչափ ավելի մեծ են, իսկ քաղաքական գործիչների՝ իր կողմից առաջարկվող աշխատավարձերի բարձրացումն այնքան էլ մեծ չէ: Ամեն անգամ քաղաքական գործիչների եկամուտները հիշատակելիս Հոուքը ձեռքերը բացելով տարածում էր գրեթե 1 մետրի չափով, իսկ ֆիրմաների ղեկավարների եկամուտների մասին խոսելիս ձեռքերը տարածում էր մոտավորապես 30 սանտիմետրով: Վարչապետի ձեռքերի ափերի միջեւ եղած հեռավորությունը խոսում էր այն մասին, որ նա, չնայած իր բանեցրած խորքային խորամանկություններին, գերազանց հասկանում է, թե քաղաքական գործիչներն ինչպիսի նշանակալի օգուտ կունենան իր առաջարկից:

Շուտով ինտերնետային հարթակում հնարավոր կլինի ծանոթանալ դիվանագիտական կյանքի նրբերանգներին։


Պաշտոնական լուսանկարների համար նկարվելիս երկու առաջնորդները սովորաբար իրար կողքի են կանգնում: Նրանք ձգտում են միանման տեսք ունենալ, բայց նկարի ձախ մասում հայտնվողը սովորաբար ավելի ուժեղ տպավորություն է գործում: Ձեռքսեղմման ժամանակ նրա համար ավելի հեշտ է լինում իր ձեռքը բերել ափը դեպի ներքև դիրքին, որի շնորհիվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հենց նա է գերիշխում տվյալ զույգի մեջ: Բերեմ մեկ օրինակ Ջոն Քեննեդու և Ռիչարդ Նիքսոնի ձեռքսեղմման շուրջ: Այն ժամանակ աշխարհը դեռևս պատկերացում չուներ մարմնի լեզվի մասին, բայց  Քեննեդին ինտուիտիվ կերպով զգում էր, թե ինչպես է հարկավոր պահել իրեն: Լուսանկարներում մենք տեսնում ենք, որ նա սովորաբար ձախ մասում էր հայտնվում, իսկ ափը դեպի ներքև ձեռքսեղմումը նրա սիրած հնարքն էր: Քեննեդու և Նիքսոնի նշանավոր հեռուստաբանավեճերը մարմնի լեզվի ուժի համոզիչ ապացույց ծառայեցին:

Գաղափարի հեղինակն ապագա դիվանագետ Գարիկ Հարությունյանն է։ Նա ստեղծել է առցանց գրադարան՝ դիվանագիտական գրականությամբ հետաքրքրվողների համար:


2003թ. Իրաքում ռազմական հակամարտության ժամանակ Ջորջ Բուշն ու Թոնի Բլերը հանդես եկան լրագրողների առջև, փորձելով հզոր ալյանս, «հավասարների դաշինք» ցուցադրել: Սակայն լուսանկարների մանրակրկիտ վերլուծությունը ցույց տվեց, որ Ջորջ Բուշն ակտիվորեն ուժային խաղ էր վարում՝ փորձելով Անգլիայի վարչապետին ենթարկել իրեն: Բուշը մշտապես նկարի ձախ մասում է հայտնվում, որպեսզի հանդիսատեսներն իրեն ընկալեն որպես ուժեղ, գերիշխող անձնավորություն

Գարիկ Հարությունյանի նպատակներից է Արցախում ստեղծել դիվանագիտական դպրոց, իսկ Արցախի պետական համալսարանում ՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որտեղ կդասավանդեն փորձառու դիվանագետներ:

Back to top button