ԿարևորՀասարակություն

Ադրբեջանից հնչող սպառնալիքն Արման Թաթոյանն անարձագանք չի թողնի

Փետրվարի 11-ին Արման Թաթոյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա գրել է, որ պետք է բացառել Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական դրոշների, ցուցանակների, զինված ծառայողների  առկայությունը։

«Ռադիոլուրը» Պաշտպանից հետաքրքրվել է՝ ո՞վ է իր գրառման հասցեատերը։   

«Ուժի, սպառնալիքի ներքո  իրականացվող գործընթացը չունի լեգիտիմություն»,-պատասխանել է Արման Թաթոյանը։

Պաշտոնական հաղորդակցությամբ և առանձին հանդիպումներում նա իրավիճակը ներկայացնում է միջազգային գործընկերներին։

Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանության կարիք չունի․ Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու Ադրբեջանից հնչող պահանջը անարձագանք չի մնա։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ կօգտվի գործող միջազգային ընթացակարգերից և կդիմի համապատասխան մարմիններին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող ատելության քարոզով օրերս հանդես էին եկել ադրբեջանցի պատգամավորները։ 

Back to top button