Հայագիտակ

Ֆրանսիան՝ աքաղաղ, Ռուսաստանը՝ արջ, Հայաստանը՝ կին․ «Հայագիտակ»

Ֆրանսիայի խորհրդանիշն է աքաղաղը, Թուրքիայինը՝ ծերացած առյուծը, Ռուսաստանինը՝ արջը։ Հայաստանը մեկ խորհրդանիշ ունի՝ կնոջ՝ մոր խորհրդանիշ։

Թեյշեբաինի տիկինը։ Կանացիակերպ կուռք։

Թե հայ, թե օտար արվեստագետները Հայաստան երկիրը երիտասարդ, երկարամազ խոշոր աչքերով կնոջ տեսքով են պատկերել։

Մայր- կնոջ պաշտամունքը Հայաստանում եղել է դեռ վաղնջական ժամանակներից։ Այն իր արտացոլումն է գտել արվեստի տարբեր ճյուղերում` նկարչություն, քանդակ, գրաֆիկա, կիրառական արվեստ։

Կին-Հայաստան խորհրդանիշի ամենացայտուն դրսևորումը Մայր Հայաստան արձանն է, որը կանգնեցվեց Իոսիֆ Ստալինի արձանի տեղում՝ Մոնումենտում։

Ցուցադրել ավելի
Back to top button