ԿարևորՀասարակություն
Փողոցների հիմնանորոգման աշխատանքները Գյումրիում կշարունակվեն


Գյումրու թվով 8 փողոցներում (Տիմիրյազև, Շինարարաների , Ռուսթավելի, Մուսայելյան, Երկաթգծի բանավան տանող փողոց՝ Գարեգին Ա փողոցով մինչև մանկապարտեզ, Արագած թաղամասի փողոց, Շարա Տալյան փողոցի միջնամաս) և Կայարանամերձ հրապարակում փողոցաշինական աշխատանքների մեկնարկը կտրվի այս տարվա մարտ ամսվա կեսերին:
Հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը, որի հետ այսօր՝ փետրվարի 10-ին, կնքվեց պայմանագիր: Հիմնանորոգման աշխատաքներն իրականացվելու են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորային-վարկային ծրագրի շրջանակներում: