ԿարևորՀասարակություն

ՏՏ կենտրոնի կառուցման համար «Արմենիա Վայն»-ը խոստանում է 1 միլիարդ դրամի ներդրում և 5000 նոր աշխատատեղ

«Արմենիա Վայն» ՍՊԸ-ն Երևանի Իսակովի 11/1 հասցեում  տարածք կստանա «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն ստեղծելու համար: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։

Ծրագրի իրականացման նպատակով նախնական գնահատականով կներդրվի 40 մլն ԱՄՆ դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ:

«Ընկերությունը խնդրել է հարևանությամբ գտնվող «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում առկա 9053 քմ մակերեսով հողատարածքը և կիսաքանդ կաթսայատունը ևս օտարել ընկերությանը՝ ծրագրի ընդլայնման համար: Գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով նախագիծը:

Back to top button