
Հայաստանի ազգային պատկերասրահի և Լոձի Արվեստի թանգարանի (Լեհաստան) միջև համագործակցության արդյունքում տպագրվել է «Ավանգարդ թանգարան» խորագրով գիրքը, որում ընդգրկվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող ռուս նկարիչներ Պյոտր Կոնչալովսկու «Նատյուրմորտ մրգերով» (1912) և Վասիլի Ռոժդեստվենսկու «Նատյուրմորտ» (1918) աշխատանքները։
Միջթանգարանային համագործակցության շրջանակներում վերոնշյալ 2 կտավներն այս տարի կցուցադրվեն «Ավանգարդ թանգարան» ցուցահանդեսում (Լոձի Արվեստի թանգարան, Լեհաստան):