ԿարևորՀասարակություն

Կառավարությունն ամենօրյա աշխատանքներ է իրականացնում գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Թորոսյան

Կառավարությունն ամենօրյա աշխատանքներ է իրականացնում գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

«Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ, Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից: 

Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։ Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»,- ասված է Թորոսյանի գրառման մեջ: 

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության առջև:

Back to top button