ԿարևորՀասարակություն

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանն ընդունել է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրենին

Փետրվարի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության՝ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանին։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Շ․ Ավետյանին հայ-իրանական մշակութային հարաբերությունների զարգացման գործում կատարած մեծ աշխատանքների համար։

Մասնավորապես, Ա․ Թումանյանը մեծ գոհունակությամբ նշել է Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու գործում Շ․ Ավետյանի ունեցած անձնական նախաձեռնության և ձեռնարկած քայլերի մասին։

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են, ընդհանուր առմամբ, հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման և, մասնավորապես, ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների կողմից մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջմշակութային կապերի խորացման ներուժը չափազանց մեծ է և անհրաժեշտ է այն իրացնել բարձր արդյունավետությամբ։

Back to top button