ԿարևորՀասարակություն

Եվս մեկ հայկական ստարտափ հաջողություններ է արձանագրել միջազգային ասպարեզում

Եվս մեկ հայկական ստարտափ հաջողություններ է արձանագրում միջազգային ասպարեզում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա կոչ է արել քվեարկել Lucky Carrot ընկերության օգտին՝ Product Hunt հարթակում, հղումն էլ տարածել սոցցանցի ընկերների շրջանում։

«Այս պահին հայկական ընկերությունն առաջատարն է։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ծրագրերի շրջանակներում ընկերությունը մասնակցել է միջազգային ցուցահանդեսի և Սիլիկոնյան հովտում վերապատրաստման դասընթացներին։ Հաջողություն եմ մաղթում»,- գրել է Արշակյանը: 

Back to top button