

Դիլբար կամ ինչպես հայերն են նրան անվանում՝ Հասմիկ Խուդոյանը, Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկում մատուցողուհի էր աշխատում, երբ իմացավ պատերազմի մասին:
Երկար չմտածեց, մոտեցավ տնօրենին, վերջինս էլ ասաց՝ ապրես, ճիշտ ես անում: Սկզբում մտավախություն ուներ, թե Քյարամ Սլոյանի անունը կրող եզդիական ջոկատի տղաները վատ կընդունեն իրեն, բայց որքա՜ն մեծ էր ուրախությունը, երբ հասկացավ՝ սխալվում էր:
Դիլբարը հիշում է, որ այլ ջոկատների տղամարդիկ ևս անչափ ուշադիր էին, իրեն մոր, քրոջ պես էին ընդունում. մի կոնֆետ էլ լիներ, իրեն էին տալիս: Որպես բուժքույր ռազմաճակատ մեկնած կինն ասում է, որ հայ ու եզդի պատերազմում չկար, բոլորը մեկ էին, որովհետև իրենք մի հող ու մի հայրենիք ունեին:
Եզդիական ջոկատի միակ կինը՝ Դիլբար Խուդոյանը, մեկ օրում մատուցողուհուց դարձավ մարտիկ ու որպես բուժքույր մեկնեց ռազմաճակատ: