Գերդաստաններ

Սոս Սարգսյանին անուն տվեցին սոսիները․ «Գերդաստաններ»

Հինգշաբթի էր, 1929 թվականի հոկտեմբերի 24–ի հինգշաբիթին։ Ստեփանավանցի Արտաշես Սարգսյանի տանը այդ օրը մեծ ուրախություն էր. ծնվել էր ընտանիքի առաջնեկը՝ թխադեմ, խոշոր աչքերով անդրանիկ որդին:

Արտաշեսի տան պատուհանից երևում էին անտառի հպարտ սոսիները, որոնց սլացիկութունից ոգեշնչված երիտասարդ, նորաթուխ հայրը որդուն հենց Սոս անվանեց, ու հետո էլ երբեմն նրան Սոսի էր անվանում։

Արտաշեսը բնազդով զգում էր, որ 7 զավակների լավագույն ուղեցույցը սեփական ուժերով ձեռք բերված կյանքի փորձն էր։
Անվանի դերասանի հայրը հողի աշխատավոր էր ու Սոսը հպարտությամբ հոր մասին ասում էր. «Ասֆալտի վրա ծնվածը մարդ չի, էդ հուզմունքը, էդ երջանկությունը հողից ա գալիս»։

Սոս Սարգսյանի մայրը սիրում էր կարդալ։ Գիրքը գրպանում ման էր գալիս։ Պատերազմ, սով, ցուրտ․ անասելի դժվար կյանքով ապրող ընտանիք էր։

Մանկությունից ցուրտը մնացել էր մարմնի մեջ, ինչպես ինքն էր պատմում։ Անձրևը դարձել էր Սոսի անձնական թշնամին, քանի որ մշտապես պատռված կոշիկներից գուլպաները թրջվում էին։

Դեռևս պատանի գնաց աշխատելու շինարարության վրա։ Առաջին աշխատավարձով մի զույգ ճռճռան կոշիկ առավ։
Բայց մեկ է՝ պատանուն գրավում էր բեմը։ Ազատ ժամանակը թատրոնում էր անցկացնում, հետնաբեմում օգնում էր բանվորներին։

Եվ ահա բաղձալի երազանքն իրականացավ։ Սովորեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, հետո նրա առջև բացվեցին Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դռները։

Իսկ ապա ստեղծագործական վերլեքը, շարունակական վերելքը հեռու չէր։

«Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա և կապրենք այստեղ, հավերժ ոչնչացնել հայերին՝ անհնար է»,- կրկնում էր նա։

Back to top button