Հաջողության նոտա

Կյանքի գլխավոր հաղթանակը ընտանիքն է. Էդուարդ Քալանթարյանի «Հաջողության նոտան»

Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը մեծացել է թենիսի աշխարհում, բայց եկավ մի պահ, երբ հասկացավ, որ Հայաստանում թենիսի հեռանկարներն այնքան էլ մեծ չեն, և պետք է ճիշտ ընկալել, այն ինչ քեզ տրված է:

Կարծում է, որ մարդը ոչ միայն պետք է չվախենա սխալվելուց, այլև ընդունի դրանք: Ասում է, որ աշխատանքին պետք է մոտենալ նվիրումով: Եթե հեռուստատեսություն գնում ես հայտնի դառնալու համար, հաջողության չես հասնի:

Թենիսի կորտում, ֆուտբոլի դաշտում, որպես մեկնաբան, որպես դասախոս՝ նա իր գործն անում է սիրով և պատասխանատվությամբ։ «Արմենիա» հեռուստաընկերության մարզական բաժնի ղեկավար, մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի «Հաջողության նոտան»։

Back to top button