ԿարևորՀասարակություն

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 համայնք կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում

Նախատեսվում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայրերը:  Ազգային ժողովում այս մասին է  հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Հարցը կարգավորվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքով, որտեղ այս պահին ներառված է մոտ 40 համայնք: Կառավարության վաղվա նիստում կներկայացվի ցանկում փոփոխությունների նախագիծ, որի համաձայն` Սյունիքի մարզի և Գեղարքունիքի մարզի ևս մոտ 40 համայնք կներառվի այդ ցանկում, որտեղի բնակիչները կօգտվեն սահմանված արտոնություններից»,- նշել է նախարարը։

Ըստ նախարարի` սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկի վճարումից և փետրվարից սկսած մասնակի փոխհատուցումներ  կստանան  կոմունալ վճարների մասով: Այս բնակավայրերի երեխաների համար անվճար կլինեն նաև դպրոցական դասագրքերը:

Back to top button