ԿարևորՄշակույթ

Սիրո տոն Ֆիլհարմոնիկում

Փետրվարի 13-ին և 14-ին Ֆիլհարմոնիկ նվագախումբը սիրահարներին և գեղեցիկ ժամանց նախընտրողներին հրավիրում է բացառիկ երեկո անցկացնել Ա. Խաչատրյան համերգասրահում:

Մեծ Գալա համերգին մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող օպերային սոպրանոներ Լիանա Ալեքսանյանը, Նինա Մինասյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանն ու բարիտոն Դավիթ Բաբայանցը:

Համերգը կղեկավարի հատուկ այս երեկոյի համար գերմանիայից հրավիրված դիրիժոր Օլիվեր Վեդերը:

Ծրագրում կհնչեն հայտնի դասական ստեղծագործություններից մինչև Ազնավուրի, Միշել Լեգրանի և Բաբաջանյանի հիթերը: Առաջին անգամ Ա. Խաչատրյան համերգասրահում համերգի ընդմիջմանը ճեմասրահում արվեստասերներին կսպասարկեն հատուկ երեկոյի համար հրավիրված բարմենները:

Back to top button