ԿարևորՀասարակություն

Հայաստանից Իրան կարելի է գնալ միայն օդային ճանապարհով

Համավարակի պատճառով սահմանափակված օդային և ցամաքային հաղորդակցությունը վերականգնվում է։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը փետրվարի 10-ից կվերսկսի փաստաթղթերի ընդունումը, բայց որոշ  սահմանափակումներով։ Մուտքի արտոնագրեր կտրամադրվի ոչ բոլոր ցանկացողներին․

«Քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք ապրում են Հայաստանում և Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավեր ունեն՝ ըստ սահմանված ձևաթղթի կամ ՌԴ ՆԳՆ հաստատված փաստաթղթի, որը հաստատում է ռուսերենի կրողի կարգավիճակը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին, որոնք կացության իրավունք ունեն Հայաստանում»։

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան կարող են մեկնել բացառապես օդային ճանապարհով, եթե ունեն Քովիդ 19–ի բացասական արդյունք՝ մուտքագրված բջջային հավելվածում․ հիշեցնում է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Թեստերը պետք է արված լինեն ԱԳՆ-ի և Կառավարության կողմից ներկայացված լաբորատորիաներում»։

Մեր հարևան Վրասատանը ևս բացել է սահմանը Հայաստանի քաղաքացիների համար։ Վրասատանը Հայաստանի քաղաքացիներին թույլ կտա հատել իր սահմանը պատվաստանյութի երկու դեղաչափը ստանալուց և պատվաստման վկայական  ներկայացնելուց հետո։ Վրաստանի սահմանն առանց Քովիդ 19-ի բացասական հաստատման կարող են հատել․

«Ցամաքային ճանապարհով, եթե Վրաստանում ունեն ընտանիքի անդամներ՝ ներկայացնելով փաստն ապացուցող համապատասխան փաստաթուղթը։ Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրն ու անչափաս երեխաները»։

Ցամաքային ճանապարհով, առաց պատվաստվելու, Վրաստան կարող են մտնել գործարարության նպատակով մեկնողները կամ Վրաստանում գրանցված աշխատողները։ Սրա համար պետք է համապատասխան դիմում լրացնել  stopcov.ge կայքում, որի պատասխանը կտրվի 10 օրվա ընթացքում։

Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են  մուտք գործել  միայն Վրաստանի պատկան  մարմիններից  տրված ելքի  հատուկ  թույլտվության պարագայում։    

Ուշագրավ է, որ Հայաստանում պատվաստման գործընթացը դեռ չի սկսվել, իսկ սկսելու դեպքում առաջնահերթ կպատվաստվեն ռիսկային խմբերը։ 

Մեր հարավային հարևան Իրանում մուտքի ցամաքային սահմանափակումները պահպանվում են։ Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան օդային ճանապարհով՝ առավելագույնը 96 ժամ վավերականությամբ Քովիդ թեստի բացասական արդյունքով։

Back to top button