ԿարևորՀասարակություն
Ծառերի էտ և այգեբաց չկատարել, հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն -ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։
Հորդորում ենք, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում» ։