ԿարևորՀասարակություն

Հայաստանը մեկ ռազմագերի է հանձնել Ադրբեջանին

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտարարությամբ է հանդես եկել:

ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի,Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու համար իրականացվել է գերիների հերթական փոխանակումը.

«Ռուսաստանյան խաղաղապահների իրականացրած աշխատանքի արդյունքում, իմ անձնական հսկողությամբ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Բաքու է տեղափոխել մեկ գերեվարված և հինգ գերի վերադարձել է Երևան: Ռուս խաղաղապահները կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի իրականացմանը»:

Back to top button