ԿարևորՀասարակություն

Գերիների խնդրի մասին հիշեցնելու անհրաժեշտություն չկա. վարչապետ

Գերիների խնդրի մասին մեզ ու ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի գործընթացին։

Վարչապետը նշեց՝ այդ գործընթացից դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարությունում:

«Այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա իրականացնելու անհրաժեշտություն չկա: Սա այն երևույթն է, որտեղ մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ չվնասել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ընթացքում եղել են գործողություններ, որոնք կատարելիս մտածել ենք, թե դա օգնում է, բայց հակառակը՝ վնասել է գործընթացին:

Ռուսաստանի մեր գործընկերները շատ ակտիվ ներգրավված են գործընթացում՝ ընդգծեց Կառավարության ղեկավարը:

Back to top button