ԿարևորՔաղաքական

Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ. Արա Այվազյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում: Այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում։

«Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հավելեց, որ կառավարության հիմնական նպատակն է անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:

ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար մտահոգիչ է նաև Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների անցկացումը:

Back to top button