ԿարևորՏնտեսական

Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել

Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում:

Վարչապետն արձանագրել է՝ կարողացել են պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր:

«Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային», — գրել է վարչապետը։

Back to top button