ԿարևորՀասարակություն

Նորարար լուծումներ՝ պատերազմի ու համավարակի պարտադրանքով

Հայաստանի թվայնացման 5-ամյա ռազմավարությունն առաջիկայում կքննարկվի կառավարության նիստի ընթացքում։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բացատրում է՝ սա ենթադրում է թվայնացման գործընթացների համակարգում, թվայնացված միասնական միջավայր, թվային տնտեսության ձևավորում, կիբեռանվտանգության բարձրացում և ոչ միայն։

Հայաստանում, չնայած համավարակին ու պատերազմին, 2020թ-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով և կազմել շուրջ 198 միլիարդ դրամ․ 2020թ-ի ցուցանիշերն է ամփոփել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան

Արդյունքների մասին․

  • Կենսաթոշակների վճարման համակարգը ամբողջովին թվայնացվել է։
  • «Հայփոստը» մարզերում ներդրել է նոր՝ «Գյուղում, ինչպես քաղաքում» ծրագիրը՝ գյուղական համայնքներում փոստային կոմերցիոն ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար։
  • Համավարակը պարտադրել է շտապ լուծումներ փնտրել նաև առողջապահական ոլորտի համար․ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ֆինանսավորել է թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագիծ, արդյունքում 5 այդպիսի սարք արդեն մշակվել և անցել է փորձարկումներ։ Այժմ նաև կլինիկական փորձարկումներ պետք է տարվեն։

«Հայաստանում նմանատիպ բարդ սարքավորումներ, հատկապես բժշկական սարքաշինության ոլորտում, դեռ չեն մշակվել, դրանք բարդ համակարգեր են, և այդպիսի գիտելիքի յուրացումը Հայաստանում բավականին լուրջ ազդեցություն կարող է ունենալ հետագա զարգացման վրա։ Առաջիկայում մշակվելու ու ներդրվելու են մի շարք էլեկտրոնային համակարգերի արդիականացված տարբերակներ և նոր էլեկտրոնային համակարգ Արդարադատության նախարարության վիճակագրության, Տարածքային կառավարման, Ոստիկանության և այլ ոլորտներում․ սրանք էլ կգործարկվեն արդեն 2021-2025թթ»,– ասում է Հակոբ Արշակյանը։

Back to top button