

Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով և կազմել շուրջ 198 մլրդ դրամ, այսօր ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020-ի ցուցանիշները:
Ոլորտում ներգրավված է 18 հազար 747աշխատակից: Այս ցուցանիշն աճել է 22 տոկոսով:
Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1228 ակտիվ ընկերություն կա, 2020-ին հավաստագրեր են ստացել և կօգտվեն հարկային արտոնություններից 192 նոր ընկերություն:
Հարկերը նախորդ տարվա նկատմամբ աճել են 14 տոկոսով, գերազանցում են 41 մլրդ դրամը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում աշխատավարձն առանց հարկերի 2019-ին միջինը 543 հազար 982 դրամ է կազմել, իսկ 2020-ին՝ գերազանցել է 580 հազար դրամը: