ԿարևորՀասարակություն

Լիլիթ Թադևոսյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: 

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Կողմ է քվեարկել 102, դեմ 1-ը: 

Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր Բարձագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:  

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ավելի վաղ ասել էր, որ դատական համակարգը մեծապես կշահի, եթե Թադևոսյանն ընտրվի Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։

Back to top button