ԿարևորՄշակույթ

Իրանահայ երաժիշտն արժանացել է ՄԱԿ-ի Խաղաղության և բարեկամության դեսպանի կոչմանը

Փետրվարի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է երաժիշտ, խմբավար Ռազմիկ Օհանյանին: Դեսպան Թումանյանը շնորհավորել է իրանահայ երաժիշտին ՄԱԿ-ի «Խաղաղության և բարեկամության դեսպան» կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ տարում մի շարք մշակութային միջոցառումներ կազմակերպելուն, այդ թվում՝ հայկական երաժշտական մշակույթն իրանական լսարանին ներկայացնելուն առնչվող հարցեր:

Back to top button