ԿարևորՏնտեսական

Առջևում հայկական ԱԹՍ-ների ռազմական փորձարկումների փուլն է, որին կհաջորդի սերիական արտադրությունը. Հ. Արշակյան

Հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ-ների արտադրական հնարավորություններ արդեն կան, հարվածային անօդաչու թռչող սարքերը պետական փորձարկումների փուլում են, որին կհաջորդի ռազմական փորձարկումների փուլը և սերիական արտադրությունը:

«Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում: Հարվածայինի մասով, պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն անցնում են, կանցնեն ռազմական փորձարկումներ և կգնան սերիական»,-այսօր ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշել է, որ 2021-ին ռազմաարդյունաբերության ոլորտում նախատեսվում է 4.6 մլրդ դրամի հատկացում. 2017-ի համեմատությամբ հատկացումները գերազանցում են ավելի քան 2.5 անգամ:

Back to top button