ԿարևորՀասարակություն
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ Նրանք պատերազմից հետո գերևարված պահեստազորայիններ են, որոնք գերեվարավել են Խծաբերդի տարածքից։
Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:
Հունվարի 28-ին Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։
Ընդհանուր առմամբ Հայաստան է վերադարձվել 64 գերի։