ԿարևորՍպորտ

Opera Euro Rapid-ում Լևոն Արոնյանն ընթանում է 5-րդ տեղում

Արագ շախմատի օնլայն Meltwater Champions Chess Tour-ի Opera Euro Rapid մրցաշարի 10 տուրից հետո Լեւոն Արոնյանը 5,5 միավորով 5-րդն է։

Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել չինացի Դին Լիրենի, Վաշյե-Լագրավի, ամերիկացիներ Սեմ Շանկլանդի եւ Լեյնիեր Դոմինգես Պերեսի նկատմամբ, ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, պարտվել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, գերմանացի Մատիաս Բլյոբաումին։

7 միավորով առաջատարը Մագնուս Կարլսենն է։ 6-ական միավոր են վաստակել Սոն ու հոլանդացի Անիշ Գիրին, 6 միավոր ունի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։

Փետրվարի 8-ին կանցկացվեն նախնական փուլի վերջին 5 տուրերը։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն նոկաուտ համակարգով փլեյ-օֆֆում։

Back to top button