ԿարևորՀասարակություն

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-7-ը ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել 1900.53 մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12 սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով փետրվարի 1-7-ը ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.392 մլն մ³, իսկ հունվարի 1-ից փետրվարի 7-ը ներառյալ՝ 13.177 մլն մ³:

Back to top button