ԿարևորՀասարակություն

Սյունիքի մարզպետն այցելել է Խոզնավար, տեղում ծանոթացել համայնքի խնդիրներին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փետրվարի 7-ին այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ՝ բնակիչների հետ հանդիպելու եւ նրանց խնդիրներին տեղում ծանոթանալու համար։

Հավաքվածները մի շարք հարցեր են բարձրացրել մարզի ղեկավարի հետ զրույցի ընթացքում՝ սահմաններ, ճանապարհների բարեկարգում, անասնաբուժական ծառայություն, սեփականության վկայականների ստացում, խմելու ջրի ակունքների, արոտավայրերի ու խոտհարքների անվտանգություն, անասունների մթերման հարց, սոցիալական ու այլ խնդիրներ:

Մարզպետը խոստացել է ուսումնասիրել բարձրացված հարցերն ու փորձել լուծումներ գտնել դրանց համար:

Back to top button