ԿարևորՀասարակություն

«Ճամփորդում եմ առանց Covid-19» հավելվածը հայտնվել է AppStore- ում և Google Play- ում

AppStore- ում և Google Play-ում հայտնվել է «Ճամփորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը, որը մշակվել է ԵԱՏՄ տարածքում անդամ պետությունների քաղաքացիների անվտանգ տեղաշարժի համար:

«Հավելվածը թույլ է տալիս նախքան ճամփորդությունը COVID-19- ի թեստավորման համար գտնել մոտակայքում տեղակայված լաբորատորիաները: Սահմանն անցնելիս, հսկիչին ցույց եք տալիս QR կոդը՝ թեստի արդյունքներով», — ասվում է նկարագրության մեջ:

Հավելվածը ներբեռնելուց հետո օգտվողները պետք է ցույց տան իրենց գտնվելու վայրը՝ կորոնավիրուսի փորձարկումն անցնելու ամենամոտ լաբորատորիան հայտնաբերելու համար: Հետագայում առաջարկվում է սկանավորել անձնագիրը՝ կորոնավիրուսի հետազոտման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Թեստի արդյունքները կհայտնվեն բջջային հավելվածում QR կոդ ձևաչափով, որը անհրաժեշտ կլինի ներկայացնել ճանապարհորդության ընթացքում:

Ավելի վաղ ԵԱՏՄ երկրների գլխավոր ​​սանիտարական բժիշկների խորհուրդը քսաներորդ նիստի շրջանակներում հայտարարել էր պատրաստակամություն՝ քննարկելու միության տարածքով ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժի աստիճանական վերականգնման համար անհրաժեշտ չափանիշները:

Back to top button