ԿարևորՀասարակություն

Կոտայքի մարզում կհիմնանորոգվի 7,4 կմ ճանապարհահատված և երեք կամուրջ

ՀՀ Կոտայքի մարզում 2021 թվականի պետական բյուջեով նախնական նախատեսված է հանրապետական նշանակության շուրջ 7,4 կմ ճանապարհահատվածի և երեք կամուրջների հիմնանորոգում՝ շուրջ 974.000.000 դրամ արժողությամբ, մասնավորապես՝

  • Երևան-Սևան մայրուղուց դեպի Աբովյան քաղաքի մուտքը տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,4 կմ հատվածի հիմնանորոգում՝ 154.000.000 դրամ նախնական արժեքով
  • Հանրապետական նշանակության Երևան-Գառնի ավտոճանապարհի 6 կմ հատվածի հիմնանորոգում՝ 660.000.000 դրամ նախնական արժեքով
  • Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 14+796 հատվածում գտնվող կամրջի վերանորոգում՝ 30.000.000 դրամ նախնական արժեքով
  • Կարենիս-Չարենցավան-Ֆանտան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան-Ֆանտան հատվածում գտնվող (Երևան-Սևան երկաթգծի և Հրազդանի ջրանցքի վրայով անցնող) կամրջի հիմնանորոգում՝ 30.000.000 դրամ նախնական արժեքով
  • Նոր Գեղի — Եղվարդ տրանսպորտային հանգույց — /Մ-1/ ավտոճանապարհի (Հրազդան գետի վրայով անցնող) կամրջի վերանորոգում՝ 100.000.000 դրամ նախնական արժեքով:
Back to top button