

Փետրվարի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է «Iran Plast 2021» 14-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Իրանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ելույթով հանդես է եկել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Բացման արարողությունից հետո ՀՀ դեսպանը և նրան ուղեկցող դիվանագիտական անձնակազմը շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացան պլաստմասի և կաուչուկի արդյունաբերության մեջ օգտագործվող առանձին արտադրատեսակների, օժանդակ նյութերի և ծառայությունների հետ:
Իրանցի տնտեսվարողների հետ քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: