ԿարևորՀասարակություն

Իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում և հայտնել, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցած առաջնորդական առաջին պատարագին, որտեղ ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի նորակարգության վերաբերյալ: 

«Թեմակալ գործունեության ընթացքում հաջողություն մաղթելով Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ ուզում եմ ընդգծել, որ իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս երախտագիտության խոսքս եմ հղում Պարգև Սրբազանին: Տերը բոլորիս պահապան»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Տես նաև՝ Արցախի թեմի առաջնորդը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը

Back to top button